08 01 2020

Կործանված ինքնաթիռի ուղևորների ցանկում հայերի առկայությունը ճշտվում է․ ԱԳՆ

Կործանված ինքնաթիռի ուղևորների ցանկում հայերի առկայությունը ճշտվում է․ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրել է․ «Վատ նորություն Թեհրանից Կիև ուղևորվող Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի վթարի մասին։ Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին ու ընկերներին»։

Հիշեցնենք, որ վթարվել է Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը։ Բոլոր 167 ուղևորները մահացել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ