Հունվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Մասնավորապես`
Լոռու մարզի Քարաբերդ գյուղում՝ 6 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 300 քմ, Լեռնաձոր գյուղում՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը