Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Ծանոթացեք, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ երկրների դե ֆակտո ղեկավարն է։
Մարդը ուզում էր, որ համալսարանականները իրար հետ հաղորդակցելու միջոց ունենային և ստեղծեց Facebook-ը։ Շատ կարճ ժամանակում այս հավելվածը սոսկ հաղորդակցության միջոցից վերածվեց 21 դարի ամենասարսափելի զենքի։ Այս զենքին է վերագրվում տասնյակ միլիոնավոր մարդկանց դեպրեսիան, հարյուրավոր միլիոն մարդկանց կախվածությունը համացանցից։ Բայց սա դեռ սկիզբն էր։
Մարկը ստեղծել է վիրտուալ իրականություն, որին ենթարկվելու դեպքում Facebook-ը ոչ միայն քեզ է գերի դարձնում, այլ մի ամբողջ հասարակություն։ Այստեղ քեզ թվում է, որ դու այն ամենն ես ինչ ուզես, բայց չես էլ գիտակցում, որ իրականում դու մի փոքրիկ ստրուկ ես պարզագույն տեխնոլոգիայի ձեռքում։
Այստեղ դու գեշ կամ գեր կարաս չլինես, ավելին կարաս լինես ամենասիրունը։ Այստեղ դու կարաս քրֆես ու թռնես, ինչը այս համակարգի ամենալուրջ ձեռքբերումներից է։ Այս համակարգին զոհ են գնում բազում երկրներ և ցավոք Հայաստանը միացավ նրանց շարքին։
Այսօր մեր երկիրը ղեկավարվում է հենց այս համակարգի շնորհիվ՝ ստեր տարածելով, քրֆել թռնելով, ամենասիրունը լինելով և իհարկե բոլորին անսահման սիրելով։ Սա է իրականությունը, ձեզ ղեկավարում է, ոչ թե անձ այլ համակարգ, որն այս դեպքում հայտնվել է պաթոլոգիգ ստախոսի ձեռքում։
Ասեմ ավելին, այս համակարգը ընդունում և սիրում է նման ստախոսների՝ քանզի դրանք էլ ավելի են ուժեղացնում "սերը" համակարգի նկատմամբ։ Բայց միշտ հիշեք, չկա երկիր որ քոմենթով է կառուցվում, չկա պատերազմ որ քոմենթով են հաղթում, չկա սառնարան որ քոմենթով կլցվի և ի վերջո չկա քոմենթ, որը ձեզ իրական դուխ կտա։
Մնում է բոլորով որոշենք՝ մենք Մարկի և իր համակարգը փայլուն յուրացրած ծաղրածուի ստրուկն ենք, թե մենք դեռ հոմո սապիենսներ ենք և ի զորու ենք մտածել և ճիշտ ընկալել իրողությունները։Դե ինչ այսքանից հետո՝ եկեղեցի գնալու ճանապարհին մի պահ մտածեք, ո՞րն է ձեր ընտրությունը, ապրել անբանի կողմից ՖԲ-ով ղեկավարվող երկրում, թե՞ ստեղծել նորը՝ ճիշտ և ապագային նայող արժեքների հիման վրա։ Որոշումը միայն ձերն է, ամեն մեկինդ առանձին առանձին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը