30 12 2019

Դանակահարություն և պայթյունավտանգ իրավիճակ՝ Գյումրիի մաքսատանը․ News.am

Դանակահարություն և պայթյունավտանգ իրավիճակ՝ Գյումրիի մաքսատանը․ News.am

News.am-ը գրում է․ «Գյումրիի ավտոմաքսատանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել:  NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները բողոքում են, որ կիլոմետրրո հերթեր են գոյացել եւ իրենք այլեւս չեն հասցնի մինչեւ վաղը երեկոյան մաքսազերծում կատարել:

«6 կմ հերթ ա կանգնած, երեկ կեսօրվանից կանգնած եմ, անցել ենք ընդամենը 600 մետր: Էստեղ 10-ից մինչեւ 60 հատ մեքենա բերող էդ խաժամուժը բերում են իերնց մեքենաները վազանցում են էդ ամբողջ հերթը,  առանց խղճի խայթ զգալու մաքսազերծում են իրենց մեքենաները, հանում են, իսկ  մենք` 1 մեքենա բերողները կանգնած ենք, մնում, մոտ 2000 մարդ: Հիմա մենք չգիտենք` ճանապարհ փակենք, ինչ անենք, ոստիկանները էստեղ կանգնել են անգործ ու նրանց թողտվությամբ է, որ հերթերում նման իրավիճակ է ստեղծվել: Էս իրավիճակում էլ հայհոյանք, կռիվ, վիրավորանք, ճանապարհային ոստիկանները ասում են, որ հերթի սկզբից 6 հոգի մարդ են տարել հիվանդանոց, դանակահարել են միմյանց»,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին:

Քաղաքացին ասաց, որ ավտոմաքսատանը չեն հասցնի մինչեւ վաղը 18:00-ն այդ հերթն ամբողջությամբ սպասարկել:

«Գոնե թողնեն մեկ հատ բերողները մաքսազերծեն, մարդկանց վերջին հույսն է մեքենա ունենալու, հունվարից 5-ին մեկ թանկանալու է  մաքսազերծումը, էլ ո՞վ է մեքենա առնելու, մենակ պուզատիները»,- հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ