Եթե իրոք ունենք Սահմանադրական դատարանի դատավոր, որ նիստերին չի մասնակցում, խնդիր է։ Այս մասին դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նիստերին չմանսակցելը խնդիր չէ արդյոք։
«Այլ հարց է, թե ինչ մոտիվացիայով, ինչով է դա բացատրվում, ինչ հետևանքներ կարող է առաջանալ, որ մարմիններն են, որ կարող են դրանով զբաղվել, ընդհանուր առմամբ խնդիր է»,-նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը