26 12 2019

Պետք չէ հյուրերին ստիպել սեղանին եղած ամեն ինչից փորձել․ Նիկոլ Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ դեկտեմբերի 26-ի նիստում անդրադարձավ ամանորյա տոների համար հատկացված 270 միլիոնի վերաբերյալ քննարկումներին։

«Այս որոշման հիմքում երկու հայեցակարգային մտեցում է դրված՝ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի հնարավորությունների ստեղծմանը, պետական միջոցների ծախսման առավել երկար հետագծին, որպեսզի դրանք ավելացված արժեք բերեն։ Մյուս կողմից՝ մենք խնդիր ենք դնում, որ Ամանորը նշելու մթնոլորտը և միջավայրը որոշակի փոփոխություն կրեն»,- ասաց նա։ Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն է ստեղծել նոր պայմաններ, որպեսզի Ամանորը լինի այնպիսի մի տոն, որտեղ մարդիկ չեն կղզիանա, այլ տոնը կդարձնեն հանրային։ «Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, քանի որ սա յուրահատուկ է, փորձել այլ ուտելիքներից ու չվիրավորվել, թե բա՝ էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞։ Հարգելի՛ քաղաքացիներ, մարդկանց ուտելու հնավարավորությունները սահմանափակ են։ Ի՞նչ է՝ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները ժամանակ անցկացնեն միայն տոլմա փաթաթելու վրա՞. չի՛ կարելի, չէ՞, մի օրում պատրաստել 5 օրվա ուտելիք։ Մենք մեր հարազատներին ստիպում ենք ուտել 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը. մի արեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ