«Երևանում, շինհրապարակի կազմակերպման պահանջը գործնականում հանգեցնում է դեպքերի, երբ շինարարությունն սկսելուց ամիսներ առաջ ձևավորվում է շինհրապարակը՝ անհարկի խոչընոտելով երթևեկությանը և հետիոտնային շարժին»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով այդ հարցը կարգավորող որոշման նախագիծը:
Նոր նախագծով երբ շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվում, այդ դեպքում նշված ժամանակավոր կառույցները մնում են, արդյունքում շենքերի բակերը տարիներով փակ են մնում: Առաջարկվում է, որ շինարարական աշխատանքները ժամկետում չավարտելու դեպքում, Երևանի քաղաքապետն իրավասու կլինի միակողմանի լուծել պայմանագիրը և կառուցապատոողից պահանջել ողջամիտ ժամկետում վերականգնել ընդհանուր օգտագործման մայթը: Քաղաքապետը դա պետք է անի փորձագիտական եզրակացության հիման վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը