18 12 2019

Հայաստանից Ղրիմ չվերթ է բացվում

Հայաստանից Ղրիմ չվերթ է բացվում

Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) ՌԴ իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ կատարելու Ռուսաստանի 3 ուղղություններով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Ղրիմ-Սիմֆերոպոլ թռիչքները կիրականացվեն շաբաթական 7 թռիչք, դեպի Ստավրոպոլ՝ շաբաթական 2 թռիչք, դեպի Ուֆա՝ շաբաթական 2 թռիչք:

Երևան-Ղրիմ չվերթի մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը Բաքվում հայտարարեց, որ իրենք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում պաշտպանելու են Ադրբեջանի դիրքորոշումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ