Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հիշեցնենք, որ նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը