17 12 2019

Հայաստանը սեռերի հավասարության վարկանիշում 98-րդն է

Հայաստանը սեռերի հավասարության վարկանիշում 98-րդն է

Հայաստանը 98-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած սեռերի հավասարության վարկանիշում (Global Gender Index):

Հայաստանը, սակայն, լավագույն արդյունք ունի տնտեսության տեսակետից, որտեղ զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, եւ կրթություն ստանալու հավասարության տեսակետից (45-րդ տեղ):

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա սեռերի հավասարության վարկանիշում Վրաստանը 74-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 94-րդ:

ՀՏՖ փորձագետներն ընդհանուր առմամբ հանգել են այն եզրակացության, որ գլոբալ գենդերային խզումը մի փոքր կրճատվել է՝ մինչեւ 68,6 տոկոս: Արդեն 11 տարի անընդմեջ առաջին տեղում է Իսլանդիան, որին հաջորդում են սկանդինավյան հարեւանները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան:

153 երկրից 85-ում, որոնք մտել են վարկանիշային ցուցակ, երբեք չի եղել կառավարության կին ղեկավար: Գենդերային առավել մեծ հավասարությամբ 10 երկրից 5-ում երկիրը ղեկավարում են կանայք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ