10 12 2019

Ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից. Դավիթ Սահակյանց

Ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից. Դավիթ Սահակյանց

Դավիթ Սահակյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի համաքաղաքացիներ, ցեղակիցներ, ընկերներ: Երբ 2009 թվականին կյանքից հեռացավ լեգենդար ռեժիսոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, մենք՝ նրա աշակերտներն ու մեծ վարպետի գործը շարունակողները, կանգնեցինք երկընտրանքի առաջ, կամ դադարեցնել մուլտֆիլմերի արտադրությունը մեր ստուդիայում,կամ շարունակենք ու դրոշը բարձր պահած քայլենք առաջ, պատվով տանելով այն:

Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակն ու ՏԱՍԸ հոգով սկսեցինք ՝Հայաստանում առաջին (ու դեռ միակ) լիամետրաժ, երաժշտական <<Անահիտ>> ֆիլմի աշխատանքները, մեր ուսերին վերցնելով մի գործ, որն ուրիշ՝ լավագույն ու ամենահայտնի ստուդիանորում անում են 150 նկարիիչներով: Պետական ֆինանսավորման շնորհիվ, արտադրության վերջում արդեն մենք երեսունհինգն էինք, ու գործը հասցրեցինք ավարտին հնարավորինս որակյալ ու արժանապատիվ, ինչով և ապահովեցինք ֆիլմին իր տեղը հայկական ֆիլմարտադրության պատմության մեջ: Երկրոդ լիամետրաժ ֆիլմի՝<<Օլիմպիկոս>>ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2015 թվականին ու մինչև 2018 թվականը պետությունն աջակցում էր մեր ստուդիային ծրագրի իրականացմանը:2019 թվականին ֆինանսավորումը դադարեցվեց: Չեմ ուզում անդրադառնալ , թե ինչ պատճառով, առավելևս որ դրանք ինձ հետաքրքիր չեն, մենք ստիպված եղանք այս տարի նախատեսված պրեմյերան հետաձգել, հենց այդ պատճառով:

Հուսով ենք, որ մեզ կհաջողվի մեր ուժերով , նաև մեր ընկերների ու համակիրների օգնությամբ, եկող տարի ավարտին հասցնել այն: Վերջին օրերին մերձիշխանական ու սորոսամերձ շրջանակների մեդիաները՝ համակված կոռուպցիա գտնելու անհագուրդ կրքին, հարձակում են գործում մեր ստուդիայի ու ընտանիքի վրա, փորձելով վարկաբեկել մեր ՝ վերջին 9 տարվա գործունեությունը : Սրամիտ բացահայտիչներն էլ չեն գտել ավելին, քան հայտարարել <<ահռելի>> թվերի մասին, որոնք մենք ծախսել ենք այս 9 տարիների ընթացքում: Այն դեպքում, երբ հաշվենք ձեռքներս դրած խղճին, ոչ մի գերծախսի մասին խոսք անգամ գնալ չի կարող:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ , որ ՄԵԿ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվում են 4 միլիոն դոլարից ու աշխատանքներն ընթանում են մինիմում 2 տարի: Այսօրվա պրոիշխանական մեդիաները համարում են , որ աստղաբաշխական է 2 լիամետրաժ ֆիլմի բյուջեն, որը ծախսել է պետությունը , այն է 1.200.000 դոլար, 9 տարվա համար: 2015 թվականին մեր ստուդիային հատկացվեց տարածք, որն ի դեպ պիտանի չէր ապրելու համար, շնորհիվ դրա ու վերանորոգման համար հատկացված գումարի շնորհիվ , մենք դադարեցինք քոչել վարձակալվող բնակարաններից ու ունեցանք մեր անիմացիոն ստուդիան, Ռոբերտ Սահակյանցի անվան ցուցահանդես, անիմացիայի դպրոց, որում արդեն ուսանել են 60 սկսնակ անիմատորներ ու նկարիչներ:

Այսօր մեդիան սկսել է <<ժոնգլյորություն>> անել<<իրական>> թվերի հետ , որոնք ծախսվել են մեր ստուդիայի վրա: Դա արվում է սպառողի մոտ դժգոհություն առաջացնելու համար, որը չգիտի՝ ոչ միլտֆիլիմի արտադրության, ոչ էլ պատրաստի պրոդուկտի ինքնարժեքի մասին: Կոռուպցիայի ու կոռուպցիոներնենի հետ ինքնամոռաց պայքարողներին չէր խանգարի հետաքրքրվել ու իմանալ աշխարհում արտադրվող անիմացիոն ֆիլմերի գների մասին : Ասել մի թվի մասին , որը ծախսվել է 9 տարվա ընթացքում <<շուխուռ>>ի համար, ու չներկայացնել իրողությունը , մեղմ ասած անբարոյականություն է: Բայց խոսել բարոյականության մասին անիմաստ է , երբ խոսքը գնում է պրոիշխանական ու սորոսամերձ մամուլի մասին: Հասարակ հանրահշվի շնորհիվ կարող ենք անցկացնել գումարում հանում: Վերցնում ենք հայտարարված թվը, հանում ենք դպրոց-ստուդիայի շինարարության ու վերանորգման վրա ծախսված գումարը ՝ այն է 250.000 ԱՄՆ դոլար : 2 լիամետրաժ ֆիլմի ստեղծման համար ծախսված գումարը, այն՝ 950.000 ԱՄՆ դոլար բաժանում ենք 9 տարվա մեջ ու ստանում ենք տարեկան 105.000 ԱՄՆ դոլար, հանում ենք բոլոր հնարավոր հարկերը , որոնք գոյոցել են 25 հոգու համար, ստանում ենք ամսեկան 150.000 դրամ աշխատավարձ: Ահա այսպես ենք մենք գողացել բյուջեյից ու սննկացրել պետությունը, որ թավշյա իշխանությունը, որը կարգ ու կանոն է հաստատում, ոչ մի կերպ չի կարողանում բարձրացնել նոր Հայաստանի քաղաքացու կենսակերպը:

ԵՎ վերջում. Ես դեմ եմ այս իշխանություններին, ոչ թե որովհետև դադարեցվել է ֆիլմի ֆինանսավորումը, հակառակը, ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից , որովհետև հանդես ենք գալիս ապազգային ու հակահայ քաղաքականության դեմ, որն իրականացնում է ներկայիս իշխանությունը: Հանկարծակի է՞ր, որ այս տարի փակվեց մեր <<Kill Dim>> մուլտսերիաների յութուբյան ալիքը, որը մենք նկարում էինք անվճար 9 տարի, մեկ մեկ ստանալով հանգանակություն մեր ընկերներից: Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Սենսացիաների ետևից ընկնելու մոլուծքով տառապող իշխանական ԶԼՄ-ները մանիպուլացիայի են ենթարկում հասարակական կարծիքն ու փորձում են հեղինակազրկել Սահակյանց ընտանիքն ու ստուդիան: Ելնելով այս ամենից հասկանում ենք , որ տեղի ունեցողը վարչակազմի ուղիղ հրամայականն է, չխորշել ոչ մի բանից ու անցնել հնարավոր բոլոր բարոյական նորմերը: Ով-ով , բայց նրանք չեն կարող մեզ քննադատել, կարողացեք գոնե մեր արածի, մեկ տոկոսի չափով օգուտ բերել պետությանը, ինչպիսին բերել ենք մենք 9 տարիների ընթացքում, էլ չեմ ասում Ռոբերտ Սահակյանցի՝հայկական ու սովետական մուլտիպլիկացիայի հպարտության, ավանդի մասին: Եվ վերջում Ի հեճուկս ձեր չարչարանքների <<Օլիմպիկոս>> ը դուրս է գալու մեծ էկրան: Citius, Altius,Fortus

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ