09 12 2019

Հարկադիրի կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 786 մլն դրամ. ՀԿԱԾ

Հարկադիրի կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 786 մլն դրամ. ՀԿԱԾ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը դեկտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է   շուրջ  5 մլրդ. 786 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 198 մլն. ՀՀ դրամ:  Հարուցվել և վերսկսվել է 187477 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 160839 կատարողական վարույթ:

Զեկուցվել է, որ նոյեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված  հերթապահությունների ընթացքում 1509 կատարողական վարույթի շրջանակում  վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում  համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում  հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  7677 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը  կոնկրետ հանձնարարականներ է տվել արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և տարեվերջյան հնարավոր հերթերը բացառելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ