09 12 2019

Ցանկություն են հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար

Ցանկություն են հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին ճեպազրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Հարցին, թե ովքեր են ցանկություն հայտնել երաշխավորել, պաշտոնյանե՞ր են նրան, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, Արցախից է, Հայաստանից, թե արտասահմանից: Չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա և ցանկություն չեն հայտնի»:

Փաստաբանը նաև ընդգծեց, որ իրենք դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրել են լրացուցիչ նիստ գումարել անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար, սակայն այն տեղի չունեցավ:

«Նախատեսվում էր, բայց նիստ չնշանակվեց, հիմա Նոր տարուց հետո նորից կգնահատենք գործընթացները՝ հասկանալու համար անձնական երաշխավորություն, թե այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարց կքննարկենք: Աննա Դանիբեկյանի նիստը երբ հետաձգվում էր, մենք խնդրեցինք մեկ նիստ դնել մինչև արձակուրդ գնալը, որպեսզի կարողանանք ներկայացնել, որովհետև այդ ուղղությամբ աշխատաքն տարվում էր և պլանավորվում էր ներկայացնել մի փոքր ավելի ուշ»,- նշեց փաստաբանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ