09 12 2019

Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է. Գաբրիել Բալայան

Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է. Գաբրիել Բալայան

Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին կրճատվել է խախտումների թիվը։ «Հավանաբար, համարժեք պատասխանների պատճառով»,- կարծում է Բալայանը։

Նա միաժամանակ փաստել է, որ հաճախ դա անիմաստ հրաձգություն է։ «Հիմա մառախուղներ են։ Ինչ-որ բան ինչ-որ մեկի աչքին երևում է»,- ավելացրել է Բալայանը՝ ընդգծելով, որ իրավիճակի սրման նշաններ չեն նկատվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ