09 12 2019

Եվս 3 ամիս հնարավոր կլինի աջ ղեկով ավտոմեքենա ներկրել․ Մհեր Գրիգորյան



«Իրոք որոշակի անհանգստություն կա, որովհետև տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որը պարունակում է վտանգներ, քանի որ եթե այդ փոփոխությունը չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, դա հանրային վտանգ է: Այդ իմաստով մի կողմից` մենք բացառություն արեցինք, տրամադրեցինք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, ոչ թե արտերկրում, բայց միաժամանակ օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա պետք է աշխատենք, որ հասկանանք՝ այդ փոփոխությունն ինչպես պիտի արվի, որ լինի անվտանգ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե  ինչո՞վ են պայմանավորված աջ ղեկով մեքենաների ներկրման կարգի փոփոխությունները, ի՞նչ խնդիր կար նախորդ կարգում, որ հիմա թույլ են տալիս մեքենան բերել Հայաստան և այստեղ փոխել ղեկը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ