Երևանի ավագանին արտահերթ նիստ է անցկացնում։
Նիստում քննարկվելու է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ծախսերի գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով։ Ըստ որոշման տեղեկանք-հիմնավորման՝ նշված գումարը նախատեսվում է ծախսել «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ-էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում:
Առաջարկում ենք ավագանու նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը