Հանրապետության հրապարակում մեկնարկել է գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է տոնածառի տեղադրման մեկնարկի աշխատանքները և դատելով տոնածառի կմախքից, ամենայն հավանականությամբ այն չի տարբերվի նախորդ տարվա տոնածառից։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 35 մետր բարձրությամբ տոնածառը տեղադրելու վրա նախորդ տարի ծախսել է 70 միլիոն դրամ։
Նշենք, որ Երևանն արդեն ամանորյա շունչ է ստանում և մայրաքաղաքում բազմաթիվ հասարակական վայրեր տոնական տեսք են ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը