ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք բացասական դիրքորոում ունեն գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով։ Խոսքը վերաբերում է իմքայլական Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը։
Մինչ նախագծի հրապարակումը աշխատանքային քննարկում է եղել, որտեղ հնչեցվել է ՊՆ-ի դիրքորոշումը։
«Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ արդյոք խմբակցությունում քննարկվել է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքը։ Մենք որպես գործադիր իշխանություն հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,- ասաց նա։
1 ամիս զինծառայություն անցնելու հնարավորության մասին խոսելից Բալայանը նշեց․«Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։
«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրություն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»,-նշեց Բալայանը։
Ինչպես պատգամավորն է նշում, որ այդ գումարներով լողավազաններ կարելի կլինի կառուցել զորամասում, արդյոք պետք են լողավազաններ զորամասերին։ Բալայանն արձագանքեց․ «Մենք բոլոր զորամասերում ունենք մարզասարքեր, ամեն ինչի կարիք էլ կարող է լինել զորամասում։ Մեր առաջնահերթությունները նշել ենք։ Չեմ բացառում, որ մենք մի օր ունենանք այնպիսի զինված ուժեր, որ զորամասերը սպորտի և գիտության ամենավերջին նվաճումներով հագեցած լինեն, օրինակ լողավազան, մարասարքեր, բայց այս փուլի համար մենք մեր առաջնահերթությունները նշել ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը