«Եթե փողոցային կռիվների համար տրամադրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ ա»,- կառավարության շենքի դիմաց նոյեմբերի 28-ին բողոքի ցույցի ժամանակ ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։ Նա դժգոհեց, որ վարչապետի հետ հանդիպման արդյունքում իրենց պահանջը չի բավարարվել։ Նրանք պահանջում են դրամական աջակցություն մարտի 1-ի զոհերի հարազատներին տրված գումարի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը