27 11 2019

Պայքարը շարունակվում է․ Սևազգեստ մայրերը կրկին ցույց կանեն

Պայքարը շարունակվում է․ Սևազգեստ մայրերը կրկին ցույց կանեն

«Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիլկ Խլղաթյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Սևազգեստ մայրե՛ր և այրինե՛րՏեղեկացնում ենք Ձեզ, որ կառավարությունում մեր քննարկումների արդյունքում վերջնական ոչ մի պատասխան կամ արդյունք չունենքՄենք՝ զոհվածի մայրերս և այրիներս պահանջում ենք վարչապետից.Մենք հայրենիքին տվել ենք ամենաթանկը՝ մեր երեխաներին և ամուսիններին։ Նրանք զոհվել են հանուն ներկա սերունդների և մեր պետության՝ պատմականորեն իմաստավորելով այդ գինը: Ինչ վերաբերվում է քաղաքական պայքարում զոհվածներին, ապա դա նույնպես մեծ ողբերգություն է, սակայն նրանց դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել: Մենք պահանջում ենք իշխանություններից մարտի 1-ի զոհերի և վիրավորների (ծանր և թեթև) հարազատներին օգնության մոդելն անմիջապես տարածել նաև Հայրենիքի համար զոհվածների և վիրավորների (ծանր ու թեթև) հարազատների վրա: Կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր նրանց, ում համար թանկ է Արցախյան հաղթանակը, հայրենիքի անվտանգության ապահովումը և մեր որդիների թափած արյունը։

Այն չափորոշիչները, որը կիրառվեց 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ զոհվածների նկատմամբ, նույն չափորոշիչը կիրառվի նաև զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ և ապահովվի 30 մլն դրամ։Ուստի կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են և արժևորում Արցախյան պատերազմը, հաղթանակի արժեքը և Սևազգեստ մայրերին։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ մենք պայքարում ենք բոլոր զոհվածներին աջակցելու համար և ոչ մի ստվերային պայմանավորվածություններ չկան և չեն կարող լինել։

Ուստի տեսնելով , որ կառավարության կողմից արհեստականորեն ձգձվում է և չեն փորձում հարցին լուծում տալ , որոշել ենք .Նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 10:00 շարունակել մեր պայքարը Կառավարության շենքի դիմաց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ