ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։
«Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տեւական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաեւ տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:
Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։
Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու եւ անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,-նշել է Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը