ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում տեղի ունեցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Էդգար Շաթիրյանը:
Երկու թեկնածուների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ
Հայկուհի Հարությունյան – 3 կողմ, 1 դեմ,
Էդգար Շաթինյան – 4 դեմ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը