25 11 2019

2019թ․ 17 000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել․ «Իզվեստիա»

2019թ․ 17 000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել․ «Իզվեստիա»

2019թ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը 1,5 անգամ ավելի շատ է քաղաքացիություն շնորհել արտասահմանցիներին: Այս մասին տեղեկացնում է Известия-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրությանը։

Ինչպես նշվում է, ՌԴ քաղաքացիություն ստացած արտասահմանցիների մեծ մասն ուկրաինացիներ են՝ 146 000 անձ: ՆՌուսական անձնագիր շատ են ստացել նաև Ղազախստանի (35 000), Տաջիկստանի (30 000), Հայաստանի (17 000), Ուզբեկստանի (14 000) և Մոլդովայի (11,5 հազար) քաղաքացիները:

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսական քաղաքացիություն է ստացել 285 000 մարդ: Դա 48%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (192 000):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ