Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը»: Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սեւանա լճի՝ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սեւանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը