ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ԱԺ նիստում անդրադարձավ բանակում քրեական ենթամշակույթի ազդեցությանը։
«Որպեսզի դուք պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, երկու վիճագրական թիվ կասեմ՝ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների, տարբեր տեսակի խնդիրների պատճառով ՀՀ զինված ուժերում մահացել է 158 զինվոր, նույն ժամակահատվածում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր»,-նշեց նա՝ հավելելով, որ նոր օրենքի նախագիծն արվում է երեխաների ապագայի համար։
«Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, մի փոքր ջանք գործադրեք կամ հետաքրքրվեք, տեսեք, թե ամեն դեպքը որտեղից է ծագել ու ուր հասել ամեն դեպքը, սպանությունները, ինքնասպանությունները: Ինձ չի հետաքրքրում, թե ով է ում կողմից հարգված ու խելացի մարդ, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան: Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այդ ամենից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը