Tert.am-ը գրում է․ «Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը:Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան:
Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը