Նոյեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ,
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ 2 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 700 քմ,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ, 200 քմ,
Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 9000 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:
***
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին՝ 15 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը