12 11 2019

10 մլն ծառ տնկելը կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում․վարչապետ

10 մլն ծառ տնկելը կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում․վարչապետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի շրջանակում «Ուսման վերաիմաստավորումը» քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում կարեւոր է երիտասարդության իրազեկվածության բարձրացումը:

«Չի կարելի ասել, թե մեր երիտասարդ սերունդը լիովին իրազեկված է կլիմայի փոփոխության մասին: Կարեւոր է իրազեկվածության բարձրացումը: Մեր երկրի բնակչությունը մոտ 3 մլն է, եւ 2020-ին մենք մտադիր ենք Հայաստանում 10 մլն ծառ տնկել: Դա կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեր ներդրումը։ : Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- հայտարարեց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում երիտասարդությունը լիովին ներգրավված է երկրում որոշումների ընդունման գործընթացին: «Մեր կառավարությունում կա նախարար, որը 27 տարեկան է: Մենք նաեւ երիտասարդ խորհրդարան ունենք»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ