Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության եւ արդյունավետության նկատմամբ։ ՊՎԾ-ի փոխանցմամբ, ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։
«Բոլոր այն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնք ներդրումների նախաձեռնման, իրականացման որեւէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երեւան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաեւ դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայքէջի միջոցով (supervision.am)»,-ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը