ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երաևնում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը