Կառավարական առանձնատների դիմաց Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանց պահանջն էր Կոնդում նոր չափագրումներ կատարելը և սեփականության նոր վկայական տալը։
Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը