26 10 2019

Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ. ԱՀ ՊՆ

Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ