24 10 2019

Նախկինում տեղադրված արագաչափը կվերագործակվի

Նախկինում տեղադրված արագաչափը կվերագործակվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթեւեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթեւեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 102-րդ կմ-ին՝ Արենի համայնքի տարածքով անցնող ճանապարհահատվածում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից վերագործարկվելու է նախկինում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ