«Գազի գնի բարձրացման հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը ունի 80 աշխատանքային օր ժամանակ՝ հայտը նայելու համար։ Այնուհետև որոշումը կայացնելուց հետո սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման ընթացակարգերի մասին հարցին։
Բաղրամյանը գազի գնի կանխատեսումների վերաբերյալ նշեց, որ դա կախված է նրանից թե ինչ պայմանավորվածություններ կլինեն, սակայն հունվարի 1-ին գազի նոր սակագին չի լինի։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը