19 10 2019

Բողոքի ակցիա՝ Շենգավիթի շինանյութի շուկայում

Բողոքի ակցիա՝ Շենգավիթի շինանյութի շուկայում

Շենգավիթ վարչական շրջանի շինանյութի շուկայի աշխատակիցները հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ տարածքների վարձակալության գների բարձրացման։

Նրանց խոսքով՝  վերջին կես տարվա ընթացքում շուկայում տարածքների վարձակալության գները 50-60%֊ով բարձրացրել են։  Աշխատակիցները նշել են, որ թանկացան դեպքում չեն աշխատի։

Շինանյութի շուկայի աշխատակիցները դիմել են տնօրինությանը, որը խոստացել է հստակ պատասխան տալ 3-4 օրվա ընթացքում:

«5 ամսվա մեջ երկու անգամ արդեն թանկացրել են, հիմա նորից թանկացնում են, էլ ի վիճակի չենք վճարելու, քանի որ առեւտուրն առաջվա նման չի: Հիմա բողոքում ենք, որ չթանկացնեն: Մենք դեռ չենք ուզում դիմել Կառավարություն, ուզում ենք` մեր տնօրինությունը լուծի էդ հարցը, եթե չեն լուծի` փակենք, գնանք, որովհետեւ ի վիճակի չենք վճարել»,- նշեց աշխատակիցներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ