13 10 2019

Ծեծկռտուք՝ ԲԿ-ի տնօրենի և պահեստապետի մասնակցությամբ․ Shamshyan.com

Ծեծկռտուք՝ ԲԿ-ի տնօրենի և պահեստապետի մասնակցությամբ․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ