1. Ճանապարհային ոստիկանության ֆինանսական բաժանմունքի (այսուհետ՝ Բաժանմունք) առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-482)
Իրականացնում է Բաժանմունքի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին ու որակյալ կատարման համար: Բաժանմունքի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժանմունքի գործունեության կոնկրետ ոլորտի հաշվառման հետ կապված աշխատանքները, իրականացնում է աշխատավարձերի համակարգչային ծրագրերի մուտքագրում, փոփոխությունների գրանցում, անձնական քարտերի ընդհանուր հաշվառում, մասնակցում է Բաժանմունքի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:Մրցույթը կկայանա 13.11.2019 թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:2. Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր` 03-Հ-3.2-503) ՀԱՐՑԱՇԱՐ
Իրականացնում է Բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին ու որակյալ կատարման համար: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ոստիկանության գործունեության կոնկրետ ոլորտի հաշվառման հետ կապված աշխատանքները, իրականացնում է աշխատավարձերի համակարգչային ծրագրերի մուտքագրում, փոփոխությունների գրանցում, անձնական քարտերի ընդհանուր հաշվառում: Բաժնի պետի հանձնարարությամբ՝ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:Մրցույթը կկայանա 14.11.2019 թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
3. Անձնագրային և վիզաների վարչության Եղեգնաձորի անձնագրային բաժանմունքի (այսուհետ՝ Բաժանմունք) առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-429)
Բաժանմունքի պետի ցուցումով իրականացնում է ընտրացուցակների ճշգրտման, տպագրման աշխատանքներ, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ուղղությամբ, կատարում է ՀՀ քաղաքացու անձնագիր, նույնականացման քարտ տալու (փոխանակելու), անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության, բնակչի հաշվառման, հաշվառումից հանելու համար պահանջվող ստուգումներ և նշումներ, կատարում է նույնականացման քարտերի, անձնագրերի, փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդային փաստաթղթերի հանձնում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, անձանց տրամադրում է անհատական հաշվառման տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:Մրցույթը կկայանա 15.11.2019 թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
4. Անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի (այսուհետ՝ Խումբ) առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-447)
Խմբի ղեկավարի ցուցումով իրականացնում է ընտրացուցակների ճշգրտման, տպագրման աշխատանքներ, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ուղղությամբ, կատարում է ՀՀ քաղաքացու անձնագիր, նույնականացման քարտ տալու (փոխանակելու), անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության, բնակչի հաշվառման, հաշվառումից հանելու համար պահանջվող ստուգումներ և նշումներ, կատարում է նույնականացման քարտերի, անձնագրերի, փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդային փաստաթղթերի հանձնում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, անձանց տրամադրում է անհատական հաշվառման տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:Մրցույթը կկայանա 15.11.2019 թ. ժամը 11:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
• տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է (կարդում և կարող է բացատրվել) ռուսերեն լեզվին:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).• քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
• տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.• հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
• հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.• հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.• հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
• արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
• 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.10.2019 թ.:ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130Հեռ.` (011) 52-83-74 (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85), (010) 59-64-56 (ներքին 54-56)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը