11 10 2019

Փաշինյանի նոր մեքենան իրականում արժեցել է 540 հազար դոլար. Politik.am

Փաշինյանի նոր մեքենան իրականում արժեցել է 540 հազար դոլար. Politik.am

Politik.am-ը գրել է. Օրեր առաջ մենք գրել էինք, որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի  համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։ Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։ Հայտնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաները հիմնականում զրահապատվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե 150 հազար դոլար։

Մեր այս հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրները որոշակի տեղեկություններ փոխանցեցին մեզ: Մեքենայի արժեքի մեր հաշվարկը սխալ է արվել, քանի որ մենք հաշվի չենք առել պետության ղեկավարի անվտանգության հանգամանքը, որից ելնելով սպասարկող մեքենան չէր կարող զրահապատում անցնել ոչ գործարանային պայմաններում: Փաշինյանի սպասարկող մեքենան գործարանային զրահապատում է անցել, ինչը նշանակումը է, որ մեքենան առնվազն կրկնակի թանկ արժի:

Մեր աղբյուրների օգնությամբ պարզեցինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան Mercedes S 600 GUARD FL է: Կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության երևանյան ներկայացուցչության՝ Ավանգարդ Մոթորս-ի վաճառքի բաժնի աշխատակիցների հետ: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ նշված մոդելը իրենց մոտ առկա չէ:

Նշված մեքենայի ռուսական շուկայում առկա գինը հասկանալու համար կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ավիլոն ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության պաշտոնական կայքի վաճառքի պատասխանատուներից Եվգենիան տեղեկացրեց, որ Mercedes S 600 GUARD FL մոդելը արժե ավելի քան 42 մլն ռուսական ռուբլի, կա նաև հատուկ առաջարկ, որը կարժենա 36 մլն ռուսական ռուբլի: Այսինքն այս մոդելի զրահապատ տարբերակը արժե նվազագույնը 540 հազար դոլար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ