10 10 2019

3 հազար հայ ռազմական գործողությունների տարածքում է․ ԱԳ փոխնախարար

3 հազար հայ ռազմական գործողությունների տարածքում է․ ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ 

Փոխնախարարի խոսքով՝ այդ տարածաշրջանում կար 5 հազար հայ, և այս պահի դրությամբ 3 հազարը գտնվում են հայտարարված գործողությունների տարածքում։

«Կապի մեջ ենք, խուճապային տրամադրություններ չկան մեր հայրենակիցների շրջանում, զոհեր վիրավորներ այս պահի դրությամբ չունենք»,- ասել է փոխնախարարը։

Նա  նշել է, որ դեռևս խոսք չկա հայ բնակիչների տարհանման, ֆիզիկական անվտանգության անմիջական խնդիրների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ