10 10 2019

Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է․

«10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է:

Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, ինքնաթիռը կժամանի Երևան տեղական ժամանակով 10.10.19 թվականի՝ ժամը 21:24-ին: SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի տեղական ժամանակով 10.10.19 թվականի՝ ժամը 21:55-ին

Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին, համաձայն IATA օրենքի, կտրամադրվեն ըմպելիքներ 2 ժամ անց, սնունդ 4 ժամ ուշացման դեպքում և հյուրանոց 8 ժամից ավելի ուշացում գրանցվելու դեպքում»,- տեղեկացնում է կոմիտեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ