Այսօր՝ հոկտեմբերի 10-ին կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականցնում նախկին սպաները։
Yerevan.Today-ը պահեստազորի սպաներից հետաքրքրվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակով։
Հիշեցնենք, որ սպային ծեծի էին ենթարկել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում: Տվյալ գործի շրջանակում ձերբակալվել են Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Ակցիայի մասնակցիներից մեկը նշեց․ «Սպան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մեր զինակից ընկերոջ ընտանիքի անդամների հետ կապի մեջ եմ, ի տարբերություն սպային այդ օրը գցած մարդու որը որևէ սրտացավություն չի դրսևորում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը