10 10 2019

Տուրիստական գործակալությունից տուժածները կառավարությունից հատուցում են պահանջում․ բողոք



Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրին Travelan տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձվել իրենց գումարները:

Նրանց խոսքով տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժած ընտանիքների թիվն ավելի քան 250 է, մինչդեռ արդարության վերականգնման և սեփական գումարները հետ ստանալու համար իրավապահ մարմիններին բողոքով դիմել է նրանցից միայն 50-ը։

«Քրեական գործ է հարուցվել, բայց քանի ամիս է՝ ոչ մի փոփոխություն չենք տեսնում։ Մեկ անգամ ընդամենը գնացել, ցուցմունք ենք տվել և վերջ։ Մեր պահանջն այն է, որ կառավարությունը հատուցի տուժած քաղաքացիներին։ Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել»,- ասաց տուժած քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ