ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմվում էր ԱԺ պատգամավորների հայտարարության տեքստ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով ներկայացրեց պատգամավորների հայտարարությունը Կարապետյանը, ասաց, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի և այն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև գաղափարներ փնտրելու, ստանալու ու տարածելու իրավունք, իրավունք կազմակերպելու և մասնակցելու խաղաղ, առանց զենքի հավաքների:
Նա, ինչպես նաև պատգամավոր Թագուհի Ղազարյանը ասացին, որ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովն ակտիվ չի աշխատում։
Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց նրանց՝ ասելով, որ պատգամավորական գործունեության սկզբից ի վեր որևէ անգամ չեն ներկայացրել օրակարգ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը