Համաշխարհային հայտնության հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան, սակայն լրագրողները չկարողացան նրան և նրա քրոջը՝ Քորթնի Քարդաշյանին հանդիպել։ Քարդաշյանները դուրս եկան «նախագահական» ելքով։
WCIT-ի ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը հայտնեց, որ չկա անհարգալից վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր սպասում էին Քիմ Քարդաշյանին։ «Երեխաները քնած էին, իսկ Քիմը հոգնած էր բարդ թռիչքից հետո, այդ պատճառով այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց նա։
Քիմի երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը