01 10 2019

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ զորավարժության ղեկավար կազմի հետ

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ զորավարժության ղեկավար կազմի հետ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ:  Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը:

Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։

Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ