01 10 2019

Գարիկ Սարգսյանը վիրավորվել է․ ասել են կոկորդիլոս

Գարիկ Սարգսյանը վիրավորվել է․ ասել են կոկորդիլոս

Երկրորդ օրն է, ինչ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Պատճառն ավագանու արձանագրությունն է գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին։

Գյուղապետի կողմնակիցները որոշումը համարում են ապօրինի՝ պնդելով, որ արձանագրություն չկա։

Ըստ հեռացված գյուղապետի՝ իր նկատմամբ կատարվողի հետևում մարզպետն է, որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկը մերժել է։

Հոկտեմբերի 1-ին նորաշենցիները հավաքվել էին մարզպետարանում՝ մարզպետի աշխատասենյակի դիմաց։

Վարչապետին անվանեցին սուտասան, մարզպետին մեղադրեցին գյուղում թշնամանք սերմանելու մեջ։ Նրանք պահանջեցին մարզպետի հրաժարականը։

Մի քանի գյուղացու ընդունեց մարզպետ Սարգսյանը, սակայն, ըստ իրենց, ասել էր, որ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը չի փոխելու , բացի այդ՝ վիրավորվել է ցուցարարից, որյն իրեն ասել է կոկորդիլոս։

Մարզպետը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արտակ Հարությունյանին, իսկ գյուղացիները պահանջում են, որ մինչև ընտրություններ, ԺՊ լինի գյուղապետի տեղակալ Միսաք Ստեփանյանը: Գյուղացիները մեղադրում են մարզպետին, որ չի ցանկանում խնդիրը խաղաղ լուծել։

Նորաշենում բողոքի ակցիայի ժամանակ էլ բաղում եղավ գյուղապետի պաշտոնակատարի, նրա կողմնակիցների և հեռացված գյուղապետի կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը մի քանիսին բերման ենթարկեց։

Նորաշենցիները պատրաստվում են բողոքի ակցիան շարունակել կառավարության դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ