Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախնական տվյալներով մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Ստորև ներկայացնում ենք սույն թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները․
Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն
Պարույր Սարգսյան՝ 436 ձայն
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում 1397 ընտրողներից մասնակցել է 702 անձ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Զավեն Աբրահամյան՝ 370 ձայն
Լևիկ Հարոյան՝ 317 ձայն
Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ 1111 ձայնով ընտրվել է Դավիթ Մինասյանը: Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 32-ամյա Դավիթ Մինասյանը նախկինում ազատազրկված է եղել:՝
Արմավիրի Տանձուտ համայնքում անցկացված ղեկավարի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 1004 մարդ՝ գրանցված 1551 ընտրողից։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Արարատ Բարիկյան՝ 191,
Վարազդատ Հարությունյան՝ 40,
Էդուարդ Մարգարյան՝ 290,
Մարկոս Նազարյան՝ 53,
Մխիթար Պետրոսյան՝ 406
Արմավիրի մեկ այլ՝ Նոր Կեսարիա համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
796 ընտրող՝ 1200 գրանցված ընտրողից։
Ձայների բաշխվածություն՝
Վաչագան Ավետիսյան՝ 240, Հրայր Գալստյան՝ 546 ձայն։
Իսկ Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Շիրակ Խաչատրյանը: Նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը