19 09 2019

Վարչապետը նեղացավ և հեռացավ բողոքի վայրից



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին հանդիպեց կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերի հետ, որոնք առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կառավարություն ուղարկված մի քանի դիմումների պատասխան։

Փաշինյանը ծնողներից մեկի հետ խոսելիս դիմեց ՀԿ-ներից մեկի ղեկավար Մեսրոպ մանուկյանին, որը նաև հանդիսանում է Զինծառոյաղների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.

-Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք,- հարցրեց վարչապետ

Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։

-Եղել եմ,-պատասխանեց Մանուկյանը։

-Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառել մինչև 2018 թվականը, էն թրերը, ոսկիները, ունեցվածքը, հիմա ի՞նչ եք եկել ինձանից ուզում,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ