«Այն, որ զոհերի հարազատներին փոխհատուցում պետք է լինի, հասկանալի է, չնայած, կարծում եմ, որ որևէ փոխհատուցում չի կարող սփոփել զոհերի հարազատներին: Սակայն, իհարկե, խտրական վերաբերմունք է և Ապրիլյան պատերազմի զոհերի, և Եռաբլուրում ամփոփված մեր տղաների և ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի զոհերի և տուժողների ընտանիքներին դրամական փոխհատուցման տրամադրմանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ ՀԱԿ-ը գոյատևում է մարտի 1-ի «բրենդով»:
«ՀԱԿ-ի համար այդ զոհերը ոչ մի արժեք չունեն, բացի իրենց գոյությունը քարշ տալու»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը