«Ազգային անվտանգության հարցերով նման պաշտոնյաների հրաժարականը ցանկացած երկրում հարուցելու է և հարցեր, և մտահոգություններ: Մենք՝ հայերս, պետք է իմանանք, որ հրաժարական է տվել հակահայ, թուրքասեռ և բի թիմի հոգևոր հայրերից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդատու Ջոն Բոլթոնի հրաժարականին:
Քաղաքագետը ներկայացրեց, թե հրաժարականն ինչպիսի ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա՝ նկատելով, որ Հայաստանի համար էական տարբերություններ չի լինի, քանի որ Բոլթոնն ընդամենն անձ է, ով իրականացնում է արդեն որոշված ռազմավարությունը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը